Foto

Լևոն Արոնյանը պահպանել է 7-րդ տեղը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

ՖԻԴԵ-ն հրապարակել է  դասակարգման հերթական աղյուսակը։

Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է 7-րդ հորիզոնականը: Առաջին տասնյակում են հաջորդաբար  Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժեն, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովը և Անիշ Գիրին:

Հայաստանցի  գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, Կարեն Գրիգորյանը` 71-րդը, Հրանտ Մելքումյանը` 77-րդը,  Սերգեյ Մովսեսյանը` 98-րդը:

Կանանց աղյուսակում Էլինա Դանիելյանը 56-րդն է, Աննա Սարգսյանը ՝ 58-րդը,  Լիլիթ Մկրտչյանը ՝ 70-րդը։