Foto

Եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը․տեսանյութ

Եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից ներկայացրել տեսանյութ:

«Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորությունները անսահմանափակ չեն:

Հիշեք, 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու են, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու են վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք և ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու են:

Դու կարող ես կանգնեցնել այս մահացու վիճակագրության զարգացումը՝ դնելով դիմակ, պահպանելով սոցիալական հեռավորությունը և պարբերաբար ախտահանելով (լվանալով) ձեռքերը»,-գրել է Փաշինյանը: