Foto

Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 320-ով

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 320-ով, 10 մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ հունիսի 22-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 20588 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 10980 մարդ, կատարվել է 96843 թեստավորում, առողջացել է 9131 վարակված։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 360 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 117-ն են: