Foto

Ալիևն ու Պուտինը քննարկել են կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված կացությունը

Այսօր կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, ինչպես նաև կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են վարակի դեմ պայքարին միտված գործողությունները», - նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։