Foto

Հայտնի է Արարատ Միրզոյանի կորոնավիրուսային թեստի պատասխանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու նրա ընտանիքի անդամների կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են: Այս մասին Միրզոյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի բարեկամներ, տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ես և ընտանիքիս անդամները ևս նոր կորոնավիրուսի թեստ ենք հանձնել։ Քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ բոլորիս թեստերի պատասխանը բացասական է։ Առողջություն եմ մաղթում բոլորին»,- գրել է Միրզոյանը: