Foto

Հայաստանում գրանցված որևէ ավիաընկերություն, որևէ թռչող սարք չի կարող մտնել ԵՄ տարածք

Եվրահանձնաժողովն այսօր թարմացրեց ԵՄ օդային անվտանգության ցուցակի՝ այն ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին:

Հանձնաժողովը նշել է, որ ցանկանում է ապահովել օդային անվտանգության ամենաբարձր մակարդակը Եվրոպական միությունում ճանապարհորդող բոլոր ուղևորների համար:

Այսօրվա թարմացումից հետո Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները ավելացվել են ցուցակում մինչև երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների հետագա գնահատումը: Այս որոշումը հետևել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և վեց հայկական ավիափոխադրողների ուսումնասիրությունների արդյունքում:

Աղբյուր՝ 168.am