Foto

Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու Տավուշի մարզային հեռուստաընկերությունը հուշագիր են ստորագրել

Հայաստանի ազգային կինոկենտրոնի (ՊՈԱԿ) տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և Տավուշի մարզային հեռուստաընկերության          ( Տավուշ-TV)  գլխավոր պրոդյուսեր Նիկոլայ Գրիգորյանը 2020 թվականի հունիսի 1-ին  ստորագրել են համագործակցության  հուշագիր ։

«Համագործակցության նպատակն է հայկական կինոն  հասանելի դարձնել երկրի սահմանամերձ ու հեռավոր շրջաններում՝ ապահովելով մարզերում մշակութային արտադրանքի (ֆիլմերի) հասանելիությունն ու մատչելությունը,  հաղոդակից դարձնելով մարզերի բնակչությանը ժամանակակից կինոպրոցեսներին։

Տավուշի մարզը Հայաստանի  հեռավոր սահմանապահ բնակավայրերից  է  և տեղի սահմանամերձ  գյուղերում  հայկական  ժամանակակից ֆիլմերի  ու  մեր կինոժառանգության նմուշների շարունակական  ցուցադրումները չափազանց կարևոր են։  

Հուշագրի վավերացման օրը՝  հունիսի 1-ը, պատահական չէր ընտրվել․ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով՝  Հայաստանի ազգային կինոկենտրոնը պատրաստել էր  մանկական ֆիլմերի և մուլտերի զանազան փաթեթներ, որոնք էլ ցուցադրության համար՝ նույն օրը, փոխանցվեցին Տավուշ-TV-ին։

Հուշագրի համաձայն,  Հայաստանի ազգային կինոկենտրոնն այսուհետ  ցուցադրության նպատակով, պարբերաբար  Տավուշ TV-ին կտրամադրի ֆիլմերի փաթեթներ (գեղարվեստական, վավերագրական, անիմացիոն, գիտահանրամատչելի, մանկական և այլն)՝  իրենց օրինակներով։

Հաջորդիվ, Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսում է կազմակերպել  բացօթյա ցուցադրություններ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում,

երբ  կնահանջի համաճարակը, և  հնարավոր կդառնան  ազատ  շփումները»,- ասված է հաղորդագրության մեջ։