Foto

Հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում. ՊՆ մամուլի խոսնակի անդրադարձն ադրբեջական տեսանյութին

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն, անդրադառնալով սոցցանցերում տարածվող տեսանյութին ու պնդումներին, թե հայկական կողմը Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ռազմական տեխնիկա է խոցել, նշեց, որ հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում: Ստեփանյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Այդ տեսանյութի ծագման կամ հայկական զինուժի գործողությունների մասին մեկնաբանություն չենք տալիս, միայն կարող եմ ասել, որ ընդհանրապես հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում, մենք համարժեքորեն պատասխանում ենք հակառակորդի գործողություններին և սադրանքներին»,- ասաց Ստեփանյանը:

Infoteka24.ru կայքը գրում է, որ ադրբեջանական ռազմական տեխնիկան խոցվել է Ադրբեջանի պրովոկացիոն գործողություններին ի պատասխան, իսկ հայկական զինված ուժերն ամբողջովին վերահսկում են Նախիջևանի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը: