Foto

Հայաստանում կորոնավիրուսի 251 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 251–ով, 7 մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ մայիսի 30-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 8927 մարդ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 մարդ, կատարվել է 57081 թեստավորում, առողջացել է 3317 վարակված։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 127 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 48-ն են: