Foto

Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի

Երևանի կենդանաբանական այգու լրատվական բաժնից տեղեկացնում են, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։

«Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, և որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը։
Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։