Foto

Իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով կազմվել է 15 241 արձանագրություն

Մայիսի 29-ի դրությամբ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով կազմվել է 15241 արձանագրություն:

Մայիսի 28-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 863 դեպք։

Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։