Foto

Կորոնավիրուսի 460 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 8676-ի (երեկ՝ 8216)։ Ապաքինվել է 3297 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 5214 պացիենտ։ Մահացել է կորոնավիրուսով վարակված 7 պացիենտ: Մինչ օրս գրանցվել է մահվան 120 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 56042 թեստ։