Foto

Բաբկեն Թունյանը բենզինի ներկրման ոլորտում խնդիր է տեսնում

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը բենզինի ներկրման գծով տեսնում է խնդիր և կարծում է, որ պետք է հնարավորինս շուտ լուծում տալ դրան:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Թունյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում:

Անդրադառնալով բենզինի, դիզվառելիքի շուկային՝ Թունյանը նկատեց, որ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է՝ առաջին անգամն է, որ պետական մարմինը բաց խոսում է միջնորդ օղակի մասին: Թունյանի կարծիքով՝ ավելի լավ կլինի, որ ավելի շատ բացեն փակագծերը: Որպես խնդիր է նշվել  Ռուսաստանից ներկրվող քվոտավորված վառելիքի ձեռք բերման և ներմուծման գործընթացում միջնորդ կազմակերպությունը: Թունյանի կարծիքով՝ խոսքը «Ռոսնեֆտ-Արմենիա»-ի մասին է: