Foto

Շենգավիթի որոշ հասցեներում մայիսի 26-ին 12 ժամ ջուր չի լինի. «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին՝ ժամը 07.00-ից, մինչև մայիսի 27-ը՝ ժամը 19.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պողոտայի 127-330 համարների, Արտաշատի խճուղու և Էրեբունի օդանավակայանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: