Foto

Զարմանալի է Արսեն Թորոսյանից լսել նման ոչ դիվանագիտական հայտարարություններ

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել է ոչ դիվանագիտական։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը։ 

Հիշեցնենք, որ նախարար Արսեն Թորոսյանը երեկ ՀԽ անդամների հետ օնլայն քննարկմանը հայտարարեց, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը, իսկ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորեց թեստերի որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ։

Կենտրոնի ղեկավարը խոստովանել է, որ այս հայտարարություններն իրեն զարմացրել են, չի բացառել, որ նախարարի խոսքը լրատվամիջոցներն են սխալ ներկայացրել։

«Անձամբ գիտեմ Արսեն Թորոսյանին։ Զարմանում եմ, որ նման հայտարարություն է արվել։ Հիշեցնեմ, որ մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք, հարևաններ, ունենք ընդհանուր մեծ պատմություն։ Զարմանալի է նրանից լսել նման ոչ դիվանագիտական հայտարարություններ»,-հայտարարել է Գամկրելիձեն։

Աղբյուր` Panorama.am

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։