Foto

Ողբերգական ավտովթար Շահումյան-Տափերական ճանապարհին․կա 1 զոհ, 2 վիրավոր․լուսանկարներ

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Շահումյան-Տափերական գյուղամիջյան ճանապարհի 1.5-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 07 ՍX 070 համարանիշի և Opel մակնիշի 36 NV 966 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։