Foto

Հայտնի է Իսպանիայի ֆուտբոլի առաջնության վերսկսման օրը

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության վերսկսման օրը հայտնի է:

Լա լիգան, որն ընդհատվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, կշարունակվի հունիսի 12-ին: Այդ մասին ակումբներին պաշտոնապես կտեղեկացվի մայիսի 28-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա լիգայի խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց դադարի: Առաջնությունը կանցկացվի 35 օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային: