Foto

Մայիսի 22-ից Վրաստանում կհանվի արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը

րաստանի կառավարությունը որոշել է չերկարաձգել պարետային ժամը այն բանից հետո, երբ մայիսի 22-ից երկրում կչեղարկվի արտակարգ դրության ռեժիմը:

Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

«Չափազանց կարևոր է աստիճանաբար, զգույշ և մտածված վերադառնալը բնականոն կյանքին՝ ինչպես տնտեսության, այնպես էլ սոցիալական առումով: Այնպես որ, կառավարությունը որոշում է կայացրել, որ արտակարգ դրությունը չի երկարաձգվի և, համատասխանաբար, չի երկարաձգվի նաև պարետային ժամը»,- ասել է Գախարիան: