Foto

Վրաց վարչապետը հաստատել է արտակարգ դրության չեղարկումը մայիսի 22-ից

Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվելու է արտակարգ դրության ռեժիմը: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին այսօր հայտարարել է վրաց վարչապետ Գիորգի Գախարիան Կախեթիում լրագրողների հետ հանդիպմանը:

«Մենք պետք է հասկանանք, որ մեր հաջողության գինը կհավասարվի զրոյի, եթե բոլոր սահմանափակումների անմտածված չեղարկմամբ վտանգի ենթարկենք երկիրը, յուրաքանչյուր քաղաքացու և երկրի տնտեսական վերածնունդը: Այդ իսկ պատճառով մեզ պետք են այդ սահմանափակումները, սակայն արտակարգ դրություն և պարետային ժամ պետք չէ»,- ասել է Գախարիան: