Foto

Իսպանական ֆուտբոլային ակումբները սկսել են պարապել մինչև 10 հոգանոց խմբերով

Իսպանական Լա լիգան հայտարարել է ակումբներում խմբային մարզումների վերսկսման մասին:

Այսօրվանից ակումբները կարող են պարապմունքներն անցկացնել մինչև 10 ֆուտբոլիստով: «Բարսելոնան», «Ռեալը» և մի շարք այլ ակումբներ արդեն սկսել են խմբային պարապմունքները:

Լա լիգայի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ մրցաշրջանի վերսկսումը նախատեսված է հունիսին, սակայն հստակ ամսաթիվը չի նշվում: