Foto

Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան Սադախլոյի անցակետով

Այսօրվանից չեղարկվել է Մառնեուլիի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։

Դեսպանությունը տեղեկացնում է, որ դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը, և սույն որոշման մեջ ցանկացած փոփոխության դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։