Foto

Իտալիա վերադառնալուց հետո Իբրահիմովիչը կորոնավիրուսի երկու թեստ է հանձնել

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Իտալիա վերադառնալուց հետո երկու անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնել, երկու թեստի արդյունքն էլ բացասական է եղել: Այս մասին հայտնում է MilanNews.it-ը:

Ֆուտբոլիստը մայիսի 11-ին է վերադարձել Իտալիա և անմիջապես մեկուսացվել է ակումբի մարզաբազայում: Սակայն բացասական թեստերից հետո նրան թույլ են տվել ժամանակավորապես ընդհատել մեկուսացումը, որպեսզի գնա իր բնակարան և կարանտինի մեկ շաբաթն անցկացնի այնտեղ: Այնուհետև նա պետք է արյան ստուգում և լիարժեք բժշկական հետազոտություն անցնի, հետո նոր կարողանա անցնել մարզումների: