Foto

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք: Այս մասին նշված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծած stopcov.ge կայքում:

Համապատասխանաբար, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսով վարակման 671 դեպք: Առողջացել է 383 մարդ: Մահացել է 12 քաղաքացի: