Foto

Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Պեսկովը դարձել է ՌԴ չորրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որը վարակվում է այդ վիրուսով:

Առաջինը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն էր, ապա շինարարության նախարարության ղեկավար Վլադիմիր Յակուշևը և մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան:

Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10 899 նոր դեպք: