Foto

Ես վերադառնում եմ. Մայք Թայսոն

Ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը Instagram-ի իր էջում մարզումների դրվագներից կազմված տեսանյութ է հրապարակել։ Վերջերս լեգենդար բռնցքամարտիկը հայտարարել էր, որ պատրաստ է ռինգ վերադառնալ ցուցադրական մենամարտերում մասնակցելու համար:

«Ես վերադառնում եմ»,- տեսանյութի վերջում ասում է նա:«Ամեն ինչ հնարավոր է, երբ ուղեղով ես մոտենում գործին»,- գրել է Թայսոնը:

53-ամյա Թայսոնը վերջին մենամարտն անցկացրել է 2005 թվականին: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում անցկացրել է 58 մարտ, տարել 50 հաղթանսկ, 44-ը՝ նոկաուտով: