Foto

«Արսենալ»-ն ուզում է վաճառել Մխիթարյանին

Իտալական «Ռոմա»-ն չի դադարեցրել բանակցությունները Լոնդոնի «Արսենալ»-ի հետ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբայս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ըԸստ պարբերականիլոնդոնյան ակումբն ուզում է վաճառել Մխիթարյանին և կարող է  համաձայնության գալ «Ռոմա»-ի հետ:

Ավելի վաղ լուրեր կային, թե Մխիթարյանն իր գործակալին հայտնել էոր ինքն ուզում է մնալ Հռոմումև Ռայոլան պետք է բանակցի «Արսենալ»-ի հետՀայ կիսապաշտպանին դուր է գալիս աշխատանքը մայրաքաղաքային ակումբում և մարզիչ Ֆոնսեկայի հետ

Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ըԿորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված էև վերսկսվելու հստակ ժամկետներ չկանբայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտըանկախ նրանիցթե երբ այն կավարտվի: