Foto

Լա լիգան կվերսկսվի հունիսին

 Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 12-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ն: Լա լիգայի նախագահը կարծիք է հայտնել, որ առաջին և երկրորդ լիգաները կվերսկսվեն և կեզրափակվեն միաժամանակ: Լա լիգայի բոլոր ակումբներն արդեն իսկ զգուշացվել են առաջնության հնարավոր վերսկսման ժամկետների մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի, մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային: