Foto

Արցախի պարետի՝ ԱՀ-ից ելքին կամ մուտքին առնչվող կարգում փոփոխություններ չեն եղել․ Տեղեկատվական շտաբ

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող տեղաշարժերի ժամանակավոր սահմանափակումների վերանայման առնչությամբ Արցախ տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության Պարետի՝ Արցախի Հանրապետությունից ելքին կամ մուտքին առնչվող կարգում փոփոխություններ չեն եղել. պետական սահմանի անցակետերում սահմանափակումները շարունակում են գործել:

Արցախից ելքի սահմանափակումների մասով կան նաև բացառություններ․

Բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և մեկ ուղեկցողի համար,

Տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում,

Առողջապահական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում,

Հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականների համար,

Պաշտոնական այցերի դեպքում,

ԱՀ ՊԲ կարիքներից ելնելով՝ ԶՈՒ անձնակազմի և զինտեխնիկայի համար։