Foto

Պաշտոնական Երևանը բանակցություններ է վարում. Արման Մելիքյան

Արցախի նախկին արգործնախարար Արման Մելիքյանն իր ՖԲ էջում գրառում է կատարել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Այսօր արդեն կարող ենք ֆիքսել, որ պաշտոնական Երևանը բանակցություններ է վարում: Դա նշանակում է, որ համանախագահները վարչապետ Փաշինյանին տվել են Մադրիդյան սկզբունքներին վերաբերող այն պարզաբանումները, որոնք նա իրենցից պահանջել էր իշխանության գալուց հետո: Վարչապետ Փաշինյանը սկզբունքորեն դեմ էր համանախագահների ու Բաքվի հետ պաշտոնական Երևանի ընթացիկ շփումները բանակցություն կոչել, քանի դեռ իրեն բավարարող այդ պարաբանումները չեն տրվել: Քանի որ այժմ պաշտոնապես հայտարարվել է, որ գործընթացն այլևս Երևան-Բաքու-միջնորդներ ձևաչափով խորհրդակցություն չէ, այլ բանակցություն է, ապա պետք է ենթադրել, որ բոլորիս համար անհայտ մի ինչ-որ պահի երկրի գործող ղեկավարությանը միջնորդների կողմից մի այնպիսի բան է ասվել, որը ստիպել է մեր իշխանություններին ետ կանգնել նախկին մոտեցումից կամ ընդունել Մադրիդյան սկզբունքները որպես բանակցային հիմք՝ առանց այդ մասին հատուկ բարձրաձայնելու: Լուրջ սխալ կլինի, եթե գործող իշխանությունը չպարզաբանի, թե ինչն է ընկած իր այդ ետքայլի հիմքում»: