Foto

Միջադեպ Ղազախստանի եւ Ադրբեջանի միջեւ Կասպից ծովում. կա մեկ զոհ

Ղազախստանի եւ Ադրբեջանի ջրային սահմաններում միջադեպի հետեւանքով ադրբեջանցի ձկնորս է զոհվել:  NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է haqqin.az-ը` վկայակոչելով իրազեկ աղբյուրները Ղազախստանում:

Նեֆտչալինի շրջանի բնակիչները նավով խախտել են ջրային սահմանները, եւ ղազախստանի սահմանապահները կրակ են բացել նրանց ուղղությամբ: Մահացածը` Կյուրկենդ գյուղի բնակիչ Ղահրաման Մամեդովը, մահացել է գլխին ստացված հրազենային վնասվածքից: Մյուս երկու խախտողները վիրավորվել են: Ձկնորսները ձերբակալվել են Ղազախստանի սահմանային զորքերի կողմից: