Foto

Իդլիբում իրականացվել է ռուս-թուրքական 7-րդ համատեղ պարեկային հերթապահությունը

Սիրիայի Իդլիբ նահանգով անցնող Հալեպը Միջերկրական ծովի ափին միացնող M4 մայրուղու մի հատվածում իրականացվել է ռուս-թուրքական 7-րդ համատեղ պարեկային հերթապահությունը։

Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, որում մասնավորապես ասվում է․

«Թուրքիա-Ռուսաստանի Դաշնություն համաձայնագրի շրջանակներում Իդլիբի M4 մայրուղում ցամաքային ու ռազմաօդային ստորաբաժանումների մասնակցությամբ տեղի է ունեցել ռուս-թուրքական 7-րդ համատեղ պարեկային հերթապահությունը»։

Հիշեցնենք, որ Իդլիբում համատեղ պարեկություն իրականացնելու հարցում Մոսկվայի ու Անկարայի միջև համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի` մարտի 5-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում:

Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարներն Իդլիբում հրադադար հաստատելուց բացի պայմանավորվել էին, որ թուրքական և ռուսական զինվորական ստորաբաժանումները մարտի 15-ից պարեկություն կիրականացնեն M4 մայրուղու Տրումբա (Սարաքիբ շրջանից 2 կմ արևմուտք) - Այն ալ-Հավր հատվածում։