Foto

Սերժ Թանկյանը Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա երգ է գրել (տեսանյութ)


 

Շնորհակալ եմ Սերժ Թանկյանին իմ բանաստեղծության հիման վրա այս հրաշալի երգը գրելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Ձեզ ծանոթ բառերին ավելացել է հետևյալ կրկներգը.

Արագած, Գրիգոր, Արարատ ու Սևան,
Անահիտ, Նաիրի, Զարուհի ու Շուշան,
Հայասա, Ուրարտու, Շուպրիա, Արմենիա,
Արատա, Նաիրի, Մեծ Հայք ու Կիլիկիա։

Հույս ունեմ՝ Ձեզ դուր կգա։ Հայաստանի Հանրապետությունը Երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան։ Շնորհավոր Քաղաքացու օրը»,-գրել է Փաշինյանը: