Foto

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանին վերաբերող հարցերի շուրջ:
Ըստ Կրեմլի հաղորդագրության, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են սերտացնել շփումները և խորացնել համագործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Քննարկման առանցքում էին մի շարք հարցեր, որոնք կապված են համաճարակի տարածման հետ, երկու կողմն էլ պատրաստակամություն է հայտնել խորացնել համատեղ ջանքերը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահական նստավայրը:
Ավելի վաղ երկկողմ հարաբերությունները սրվել էին սիրիական Իդլիբի պատճառով, որտեղ Անկարան ու Մոսկվան հակադիր ճամբարների են պաշտպանում:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը անդրադարձել են նաև այս հարցին և ընդգծել, որ այդ տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն բարեկամական կապերին: