Foto

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել՝  քննարկելով տարածաշրջանային և երկկողմանի մի շարք հարցեր:

Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի փոխանցմամբ՝ ղեկավարները համաձայնվել են առողջապահության և տնտեսության ոլորտներում շարունակել սերտ համագործակցությունը` ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին:

Հեռախոսազրույցին անդրադարձել է նաև Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 407 439 է, մահացել է 165 073 մարդ: