Foto

Սահակաշվիլիի «տրիումֆի» ուրվականը

Որ Փաշինյանը չի հիշում Սահակաշվիլիի «տրիումֆի» տարեթիվը, տարբեր պատճառներ ունի: Նա հիշողությամբ աչքի չի ընկնում, եթե դա իր շահերից չէ: Բայց գլխավոր պատճառը նախանձն է: Երեկ ուղիղ եթերով գրեթե արցունքախառն բողոքում էր, որ Սահակաշվիլին Արևմուտքից իր բարեփոխումների համար ֆինանսական հսկայական օժանդակություն ստացավ, իսկ իր «թավշյան» մնաց վրացական վարդի փշերին: Հավանաբար Արևմուտքի ֆինանսական օժանդակության ակնկալիքն էր, որ 18-ի գարնանը խոսում էր սիրուց ու համերաշխությունից, մերժում վենդետան, խոստանում թռիչքաձև զարգացում: Թավշյաների պրոյեկտում Սահակաշվիլիի վերջաբանի մասը ներառված չէր: Սակայն նույն աշխարհաքաղաքական միջավայրում Արևմուտքը պատրաստ չէր և հիմա էլ պատրաստ չէ նույն սմոքինգը հագնել: Ռուսաստանն էլ արդեն գիտի՝ իրեն ինչպես պահել նման իրավիճակներում (նա անցել է վրացական և ուկրաինական սցենարները): Արդյունքում «քայլող» մարդիկ մնացել են առանց արևմտյան ֆինանսական ներարկումների և զրկվել ռուսական բարեհաճությունից: Ճիշտ է, անկանոն շարժումներ արվում են՝ վերականգնելու Կրեմլի բարեհաճությունը, բայց դրա համար շանտաժը սխալ մարտավարություն է (Քոչարյանի գործ, Խաչատուրովի հեռացում ՀԱՊԿ բարձրագույն պաշտոնից և այլ): Հիմա Փաշինյանին այլ բան չի մնում, քան «հայաստանածին» ներկայացման տոմսեր վաճառելը, բայց դա արդեն բացառապես ներքին լսարանի համար է: «Զագռանիցան» հիմա միայն Հասատանի իշխանությունների թուլություններից օգտվողի և դրանից հաճույք ստացողի օթյակում է: Հայկական քաղավիացիայի և գազի գնի շուրջ զարգացումները այդ ներկայացումից են:

Հեղինակ: Eduard Saribekyan