Foto

Երևանում տղամարդը հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով անհայտ քաղաքացու կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդ, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից կրակված 9 պարկուճ և 2 գնդակ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու վրա կրակել են ատրճանակից:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորը Եղբայրության փողոցի բնակիչ, 35-ամյա Ռուդոլֆ Մելոյանն է: