Foto

Հայաստանում գերժամանակակից զինատեսակ կարտադրվի․ Փաշինյան

Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ և այդ նմուշի գոյությունը վկայում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակում ու նոր բարձրության վրա է հայտնվում։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ իրեն ցուցադրված նմուշը գերժամանակակից արտադրանք է և 0-ից հավաքվել է Հայաստանի Հանրապետությունում։

«Միայն այդ արտադրանքի գոյությունը վկայում է, որ Հայաստանում կան պրոֆեսիոնալներ, մասնագետներ, ովքեր կարող են 0-ից ռազմական նշանակության արտադրանք թողարկել։ Այդ տեսնելով, մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ պետական պատվեր կիջեցնենք այդ արտադրանքի համար, որպեսզի արտադրությունը նորմալ ընթացքով շարունակվի»,-ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց, որ ջանքեր կգործադրվեն, որպեսզի այդ արտադրությունը միջազգային շուկա դուրս գա․ «Այնպես, որ ես 3 օր առաջ սեփական աչքերով տեսել եմ մի բան, որին նույնիսկ մի քիչ հեշտ չէր հավատալ։ Ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել ու նշել, որ դա արդեն փորձարկված նմուշ է ու զինված ուժերը հաստատեցին, որ դա բարձր արդյունավետության, գերժամանակակից արտադրանք է»։