Foto

Հակառակորդի արձակած գնդակը զինծառայողի թոքի կողքով է անցել

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արայիկ Շախպազյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

«Կրծքավանդակի շրջանում է վիրավորում ստացել: Ասում են գնդակը թոքի կողքով է անցել: Վիճակը կայուն է և բարեբախտաբար կյանքին վտնագ չի սպառնում»,-ասաց Մամիկոն Ասլանյանը հավելելով, որ այս պահին Արայիկին տեղափոխում են Երևանի զինվորական հոսպիտալ:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին` ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000 թ. Ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը: Նա անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: