Foto

Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 62 քաղաքացի

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 5 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հայաստանում ապրիլի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ գումարային բուժվածների թիվը հասել է 62-ի: Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք:

Թեստերից 4096-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 763 պացիենտ: