Foto

Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է.

«Աշխարհը առանց պատվաստանյութի…

Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին, հատկապես պատվաստանյութերին դեմ անձանց՝ անտիվաքսերին, թե ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության դեմ, որը կարող է մահվան դատճառ դառնալ։

Նույնն էր աշխարհը, երբ չկար կարմրուկի պատվաստանյութը, և միլիոնավոր երեխաներ մահանում էին կարմրուկից…

Նույնն էր աշխարհը, երբ չկար բնական ծաղիկի պատվաստանյութը, և միլիոնավոր մարդիկ մահանում էին բնական ծաղիկից…

Նույնն էր աշխարհը, երբ չկար պոլիոմիելիտի պատվաստանյութը, և հարյուր հազարավոր երեխաներ և մեծահասակներ մահանում և հաշմանդամ էին դառնում պոլիոմիելիտից…

Նույնը կլինի աշխարհը, եթե չլինեն այս և շատ այլ պատվաստանյութեր, և մենք բոլորով չպատվաստվենք դրանցով…

Հ.Գ. սպասելով նոր՝ կյանք փրկող պատվաստանյութի…»։