Foto

Վրաստանում համազգային կարանտին է հայտարարվում

Վրաստանում վաղվանից համազգային կարանտին է սահմանվում: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Վրացական կառավարության ղեկավարի այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ երկրի տարածքում հաստատվել է կորոնավիրուսի 100-րդ դեպքը:

«Վարակակիրների թվի աճի դինամիկան մտահոգիչ է: Առկա է երեք դեպք, երբ իշխանություններին չի հաջողվել պարզել վարակի աղբյուրը: Դրա հետ մեկտեղ բուժաշխատողի` կորոնավիրուսով վարակվելու դեպք է արձանագրվել»,- հայտարարել է Գախարիան` պնդելով, որ Վրաստանի բնակչության մի մասը չի ըմբռնում խնդրի լրջությունը:

Վաղվանից Վրաստանի ողջ տարածքում կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը, կփակվի Թբիլիսիի մետրոն, երկրի տարածքում պարետային ժամ կհայտարարվի: