Foto

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 131-ի. երկրի առողջապահության նախարար

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերջին տվյալները: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Քոջայի ներկայացրած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 815 նոր դեպք, 23 մարդ մահացել է, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9217-ի, մահվան ելքերով դեպքերի թիվը` 131-ի:

Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից առողջացել է 35 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը հասել է 105-ի:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 722 664-ի-ի, որից 33 983-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 793 մարդ։