Foto

Դեպի Հայաստան չվերթներ են իրականացնում չորս ռուսաստանյան և մեկ բելառուսական ավիաընկերություններ

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին ավիացիայի ոլորտում գործում են չորս ռուսական և մեկ բելառուսական ավիաընկերություններ։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տրածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

«Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը մոտ օրերին իրականացնելու է Մինսկ-Երևան չվերթ։ Ռուսական ավիաընկերություններից գործում են՝ «Ural airlines»­ը, «Aeroflot»­ը, «Sibir airlines»­ը, «Nordwind airlines»­ը: Ուղևորահոսքը բավականին նվազել է։ Մարտի 8-ի դրությամբ օրական ունեինք 6 հազար ուղևոր, իսկ այսօր՝ մոտ 8 հարյուր ուղևոր է մնացել»,- նշեց Սիմոնյանը։