Foto

Ասածը հեչ չհանգստացրեց մատուցողուհուն, նրա աչքերը թացացան

Առավոտյան մատուցողուհին, որի որդին և եղբայրը առաջնագծում են, անհանգիստ այս ու այն կողմ էր քայլում։ Մի երկու բառ փոխանակում եմ մտքերը ցրելու համար։ Ասում է՝ հեռախոսով էլ բան չեմ կարողանում իմանալ, բան չեն ասում։ Կողքի սեղանի մոտ նստած վիրավոր մի կամավորական, ասում է՝ էդքան մի անհանգստացի, գիտես, նախորդ պատերազմին մի անգամ գնացել էինք թաղման, էնտեղից էլ հետո` հարսանիքի։ Լավ ա լինելու, էդքան մի անհանգստացի։ Ասածը հեչ չհանգստացրեց մատուցողուհուն, նրա աչքերը թացացան։

Էդիկ Բաղդասարյանի ՖԲ էջից