Foto

Դեսպան Տիգրան Մկրտչյանի և Պրիիտ Տուրկի հանդիպումը

Մայիսի 20-ին աշխատանքային այցով Տալլինում գտնվող Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպեց Էստոնիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքական վարչության պետ, դեսպան Պրիիտ Տուրկին (Priit Turk):

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց 2019թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները և հույս հայտնեց, որ էստոնական առաջատար ընկերություններն իրենց ակտիվ մասնակցությունը կունենան այս միջոցառմանը:

Այդ համատեքստում կողմերը քննարկեցին միջոցառմանը զուգահեռ հայ-էստոնական թվային համատեղ միջոցառում անցկացնելու, ՏՏ ոլորտում համագործակցությանը միջկառավարական մակարդակ հաղորդելու հնարավորությունը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձան նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացմանը, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպմանը, ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող մի շարք հարցերի: