Foto

Էջմիածնում բանակի օրը նշվել է համերգային շքեղ ծրագրով

Հունվարի 28-ը մենք՝ հայերս տոնում ենք մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկը՝ Հայոց բանակի ծննդյան օրը: Բանակ, որը յուրաքանչյուր հայիս ամենաթանկ ու ամենանվիրական ձեռքբերումն է: Ահա այս հրաշալի տոնի առթիվ Հայաստանի հինավուրձ և հոգևոր կոնտրոնում՝ Էջմիածնում, կազմակերպվել էր անմոռանալի համերգային ծրագիր, նվիրված սահմանին կանգնած մեր հեոսներին և նրանց, ովքեր հայրենիքի ազատությունն ու անկախությունը վեր գերադասեցին սեփական կյանքից:
Համերգը կազմակերպվել էր Էջմիածնի քաղաքապետարանի և ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից, որին մասնակցում էին հայկական շոու բիզնեսի հայտնի երգիչ-երգչուհիները, Էջմիածնի երգի-պարի սուտիայի սաները, իսկ շքեղ համերգային ծրագիրը վարել է անկրկնելի Դինա Ակոպովնան:
Քանի որ երեկոն տոնական էր և նվիրված էր մեր բանակին, ուստի հրավիրված հյուրերի թվում էին նաև սպայական անձնակազմի ներկայացուցիչներ:
Իսկ առավել մանրամասներին կարող եք ծանոթանալ Public.am-ում: