Foto

Լը Պենը խորհուրդ է տվել Մակրոնին խոսել «դեղին բաճկոնների» հետ

«Ազգային միասնություն» ֆրանսիական աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը խորհուրդ է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հանդիպել «դեղին բաճկոնների» ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնում է «Газета»-ն:

Նրա խոսքերով, Մակրոնը չպետք է թաքնվի նրանցից Ելիսեյան պալատում:

Նա նաև հավելել է, որ ֆրանսիացիներն ակնկալում են երկրի նախագահից նման քայլ:

Լը Պենն ընդգծել է, որ Մակրոնը կարող է դրականորեն ազդել իրավիճակի վրա:

Ավելի վաղ հայտնում էին, որ Մակրոնը խնդրել է քաղաքական ուժերին, արհմիություններին և գործարարներին կոչ անել հանգստություն պահպանել Ֆրանսիայում:

Vesti.am