Foto

2018-ի լավագույն ավտոմեքենաները

Փորձագետները կազմել են 2018 թվականի լավագույն ավտոմեքենաների հնգյակը: Այն   գլխավորում է  «Toyota Corolla»-ն: Ընտրություն կատարելիս փորձագետները հիմնվել են այնպիսի կարևոր չափանիշների վրա, ինչպիսին են վստահելիությունը, անվտանգությունը, ղեկավարելիության դյուրինությունն ու դրական գնահատականները: «CarsWeek» պորտալի կազմած հնգյակում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Audi A4-ը, որի առավելությունների շարքին են դասվում շարժիչի հզորությունն ու ղեկավարելիության դյուրինությունը: Audi A4-ին զիջում է «Toyota Camry»-ն, որը ոչ միայն տնտեսող է, այլև ունի բազմաթիվ հնարավորություններ: 2018 թվականի լավագույն ավտոմեքենաների հնգյակում են հայտնվել նաև «Subaru Forester»-ն ու «BMW X3»-ը: 1. «Toyota Corolla»  2. «Audi A4»  3. «Toyota Camry»  4. «Subaru Forester»  5. «BMW X3»

Vesti.am