Foto

Ինչ կառուցվածք կունենա Կառավարությունը

ԱԺ-ն  արտահերթ նիստում  քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և հարակից օրենքների փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի  ներկայացմամբ՝ ըստ օրինագծի Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են, բացի վարչապետից, Կառավարության անդամների 2/3-ը:

Կառավարությունը կազմված կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետից և 17 նախարարներից: Նախագծով սահմանվել են դեպքերը, երբ վարչապետը պարտավոր է ներկայացնել հրաժարական, մասնավորապես, երբ կորցրել է քաղաքացիությունը, ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն կամ խախտել է օրենքով նախատեսված անհամատեղելիության պահանջները:

«Ամրագրվել են վարչապետի հրաժարականին հավասարեցված իրավիճակները, օրինակ, երբ վարչապետը 5-օրյա ժամկետում չի ներկայացնում Կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ: Վարչապետի և փոխվարչապետի լիազորությունների ապահովման համար նախատեսվել է վարչապետի աշխատակազմի վերաբերյալ դրույթը, որը ձևավորում է հենց վարչապետը, իսկ փոխվարչապետներին սպասարկելու է համապատասխան գրասենյակը»,- ասաց Կառավարության ներկայացուցիչը:

Vesti.am