Foto

Բալթյան երկրների արտգործնախարարները Թիլերսոնի հետ քննարկել են Եվրոպայի անվտանգության հարցը

Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտգործնախարարները Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ քննարկել են Եվրոպայում անվտանգության հարցերը, տրանսատլանտյան հարաբերությունները, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպասվելիք  հանդիպումը բալթյան երկրների հետ:

Բալթյան երկրների արտգործնախարարները ընդգծել են եվրոպական անվտանգության համար ԱՄՆ-ի մշտական ներկայության անհրաժեշտությունը բալթյան տարածաշրջանում:

«Կասկած չկա, որ ԱՄՆ-ի և բալթյան երկրների միջև համագործակցությունը պետք է շարունակվի: Մենք ուրախ ենք, որ ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը ուղղված է ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապանդմանը»,-ասել են նախարարները:

Vesti.am